Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրով․ «Հագել են կարմիր բերետները, բայց նրանք վախկոտ ու սրիկա են։ Ոնց որ ֆաշիստ լինեն»

Հունիս 03,2022 17:43

«Քսան տարի հանգիստ ապրել ենք որպես հաղթանակած, հպարտանում էինք մեր բանակով ու պետությամբ։ Պատերազմ չկար»,-այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարման հանրահավաքում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

«Գիտեք, նախարարներին հարցնում են՝ կո՞ղմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Նրանք ասում են՝ չենք կարող պատասխանել։ Ես հասկանում եմ, որ դուք չեք կարող այնպես անել, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, բայց գոնե ասեք, որ չեք ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Գոնե ասեք։ Դուք հայ չեք»,-ասաց Խաչատուրովը։

‘Resistance’ movement holds a protest action on the French Square of Yerevan, Armenia

Անդրադառնալով ոստիկանությանը, նա ասաց՝ եթե կարելի ներել ու հասկանալ քաղաքացիական անձանց, որոնք հրապարակում չեն, որոնք իշխանության կողմնակիցն են՝ «Ինչպես իրենց անվանում են՝ նիկոլականներ, նրանց կարելի է հասկանալ, նրանք աստիճանաբար մեր կողմն են գալիս, քիչ-քիչ  տեղափոխվում են մեր կողմ։ Բայց այնպես, ինչպես իրենց դրսեւորում են պետական պաշտոնյաներն ուսադիրներով, այդ կարմիր կամ սեւ բերետավորները․․․Ինձ մոտենում է գնդապետ, բարձրացնում է վարտիքն ու ցույց տալիս կոտրված ոտքը, մոտենում են նրան ու խփում ոսկորներին։ Ոչ մի նորմալ տղամարդ այդպես չի վարվի, այդպես վարվում են միայն վախկոտները։ Հագել են կարմիր բերետները, բայց նրանք վախկոտներ ու սրիկաներ են։ Ոնց որ ֆաշիստներ լինեն»։

Խաչատուրովն ասաց, որ հանրահավաքի մասնակիցները հազիվ են իրենց զսպում, ուզում են կռվի մեջ մտնել ու ծեծել կարմիր բերետավորներին․ «Պետք չէ նման բան անել։ Իշխանությունը դրան է սպասում։ Չի լինի նման բան, ձեզ ոչ ոք չի ծեծելու, դուք ճարահատյալ կհանձնվեք»։

‘Resistance’ movement holds a protest action on the French Square of Yerevan, Armenia

Նա նաեւ նշեց, որ ցույցի մասնակիցների շրջանում մի փոքր վատատեսություն է նկատում եւ հորդորեց ազատվել դրանից․ «Մենք մեծ գործ ենք անում, իսկ մեծ գործերը շտապել չեն սիրում, պետք է համբերություն, հանգստություն։ Հաղթանակ անպայման լինելու է, պետք է զինվել համբերությամբ ու սպասել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930