Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

«Ռեւանշիստները, չկարողանալով սադրանք կազմակերպել ԱԺ-ում, հրահանգավորված սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ». Արթուր Հովհաննիսյան

Հունիս 03,2022 22:35 Share
Աջակցեք aravot.am-ին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև այսօրվա բախումը հստակ սադրանք էր ակցիայի կազմակերպիչների կողմից։

Ռեւանշիստները, չկարողանալով սադրանք կազմակերպել ԱԺ-ում, հրահանգավորված սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի արդյունքում մոտ 20 ոստիկան ծանր եւ միջին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Բախումների ողջ  պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյան անունով դաշնակը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Ուրեմն հիմա նոյնիսկ պէտք է Ալիեւի եւ Չավուշօղլուի բառերն ալ գործածեն, հա հա հա.

    Ինծի աւելի կը հետաքրքրէ թէ ինչու առավոտը այս լուրը կարեւոր նկատած է. կ’ենթադրեմ ինծի գրելու առիթ տալու՞ համար. Շնորհակալ եմ։