Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում սպանվել է 44-օրյա պատերազմի 27-ամյա մասնակիցը

Հունիս 08,2022 15:22

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղի ունեցած կրակոցներից մահացած 27-ամյա Սմբատ Դավոյանը Տաշիր համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ՝ օպերատորն էր, 44-օրյա պատերազմի մասնակից:

Նա, մեզ հասած տեղեկությունների համաձայն, պատահականության զոհ է դարձել եւ չի եղել միջադեպի անմիջական մասնակից:

Բանն այն է, որ վիճաբանության բուն մասնակիցները վեճին իրենց աջակցելու համար կանչել են հարազատ-ընկերներին: Սմբատ Դավոյանը դեպքի վայր է գնացել բարեկամի կանչով ու ոչ մի մասնակցություն չի ունեցել: Բորիս Վանյանը, որն այս վիճաբանության դեպքով դանակահարվել է, ինքն է դանակի հարվածներ ստանալուց հետո հրազենից կրակել, արդյունքում հրազենային վիրավորումից Տաշիր Բ/կ-ում գիտակցության չգալով՝ մահացել է Սմբատ Դավոյանը:

Սպանված երիտասարդը, ըստ գործընկերների, բնորոշվում էր խորաթափանց, համեստ արհեստավարժ, պարտականությունների նկատմամբ բարձր պատասխանատվություն ունեցող, խելացի, շատ հանգիստ բնավորություն ունեցող անձնավորություն, երբեք չէր վիճաբանում, լավագույն մարդ էր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Սմբատ Դավոյանի լուսանկարը՝ Տաշիր համայնքապետարանի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930