Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ. ՄԻՊ աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծախսերն աճել են՝ կազմելով 12.6 տոկոս

Հունիս 08,2022 23:40

2021 թ. ՄԻՊ աշխատակազմը իրականացրել է վերապահված գործառույթները. նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ ներկայացնելով ՀՀ ՄԻՊ աշխատակազմի 2021 թ. պետական բյուջեի կատարողականը: Այն քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի նիստում:

Հաշվետու տարում կառույցն իրականացրել է բյուջետային ծրագիր, որը ներառում է երեք միջոցառում՝ ուղղված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրմանը, ՄԻՊ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստմանը եւ աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավմանը: 2021 թ. հաստատված բյուջեն երեք միջոցառումներով կազմել է 532 մլն 480 հազար դրամ, կատարողականը՝ 97 տոկոս եւ ավելի:

Զեկուցողը նշել է, որ 2020 թ. համեմատ 2021 թ. ՄԻՊ աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծախսերն աճել են՝ կազմելով 12.6 տոկոս:

Քրիստիննե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ 2021 թ. ՄԻՊ աշխատակազմը հետեւել է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ մասնավոր կազմակերպությունների կողմից անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, նպաստել խախտված իրավունքների վերականգնմանը, նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Հաշվետու տարում կառույցը ներկայացրել է երեխաների իրավունքներին առնչվող օրենսդրական առաջարկներ, մասնակցել միջազգային կազմակերպությունների կազմակերպած աշխատանքներին, այցելել Արցախից տեղահանված եւ Հայաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած ընտանիքներին: Կառույցի կողմից շարունակվել են նաեւ իրազեկման աշխատանքները: Նախորդ տարի ՄԻՊ աշխատակազմ է այցելել 200 երեխա, ծանոթացել իրենց իրավունքների պաշտպանության հնարավորություններին:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առումով ՄԻՊ գրասենյակն իրականացրել է հաստատված իրավունքների պաշտպանության մշտադիտարկում:

Քրիստիննե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ 2021 թ. իրականացվել է շուրջ 1200 մեդիամշտադիտարկում, վեր են հանվել համակարգային խնդիրներ, ներկայացվել առաջարկություններ: ՄԻՊ ղեկավարը նշել է, որ հետեւել են 2021 թ. ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ եւ ԱԺ արտահերթ ընտրություններին հաշմանդամություն ունեցող անձանց՝ ընտրելու իրավունքի ապահովման համատեքստում առաջացած խնդիրներին:

Աշխատանքներ են տարվել հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ:

2021 թ. ընթացքում ՄԻՊ է ներկայացվել 185 իրավական ակտ, ՍԴ է ներկայացվել 12 օժանդակ դիրքորոշում, ՄԻՊ-ն իր նախաձեռնությամբ ՍԴ է ներկայացրել 10 դիմում:

2020 թ. համեմատ՝ 2021 թ. 20 տոկոսով ավելացել է շուրջօրյա գործող թեժ-գիծ հեռախոսահամարին ստացված զանգերի քանակը, ավելացել է նաեւ դիմում-բողոքների թիվը՝ կազմելով 21.181:

Աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել նաեւ երեխայի խնամքի եւ պաշտպանություն իրականացնող, ինչպես նաեւ քրեակատարողական, փակ եւ կիսափակ հաստատություններ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930