Լրահոս
Օրվա լրահոսը

Դեն Բիլզերյանի զարմիկի հետ խոսել են տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի, իրականացվող ծրագրերի մասին

Հունիս 15,2022 14:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «ԲԻԼԶԵՐԻԱՆ ԳՐՈՒՊ»-ի հիմնադիր տնօրեն ամերիկահայ Փիթր Բիլզերյանին, «ՊՐԻԶՄԱ» ռազմավարական բիզնես զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Նարեկ Սողոմոնյանին:

Վարդգես Սամսոնյանը ողջունել է ներկաների այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի, իրականացվող ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունների, առկա կապերի ամրապնդման և ընդլայնման, դրանց համար անհրաժեշտ աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին:

Փիթր Բիլզերյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ապա կիսվել քաղաքից ստացած իր տպավորություններով: Փիթր Բիլզերյանը, որը հանդիսանում է ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի զարմիկը, իր խոսքում նաև նշել է, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ Դեն Բիլզերյանին Գյումրի բերելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Գյումրու համայնքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: