Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկիզբ ենք դնում համագործակցության, որն ուղղված է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը». ստորագրվել է հուշագիր Արդարադատության ակադեմիայի և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջև

Հունիս 15,2022 18:26

Հունիսի 15-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար Յոնաս Հոգսթրոմը ստորագրեցին համագործակցության վերաբերյալ հուշագիր, որով հիմք դրվեց երկարատև համագործակցության համապատասխան ծրագրի շրջանակում:

Ռեկտորը ջերմորեն ողջունեց հյուրերին՝ հիշեցնելով, որ Ակադեմիայի և շվեդ գործընկերների միջև համագործակցությունը իրավական հիմքերի վրա դրվել էր դեռևս 2021 թվականի սեպտեմբերին: «Այդ փաստաթղթում տեղ էին գտել ընդհանուր բնույթի որոշակի քայլեր, իսկ այսօր արդեն, մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում կողմերի համատեղ մշակած ծրագրի շրջանակում սկիզբ է դրվում համագործակցության դատական համակարգի ունկնդիրների վերապատրաստումների իրականացման նպատակով, որը ենթադրում է համապատասխան դասընթացների մշակում, ճանաչողական այցերի, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպում՝ հայ և շվեդ փորձագետների ներգրավմամբ և այլն»,-նշեց ռեկտորը:

«Ստորագրելով այս փաստաթուղթը՝ մենք սկիզբ ենք դնում երկարատև և սերտ համագործակցության, որը ուղղված է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»,-նշեց Յոնաս Հոգսթրոմը:

Ծրագիրը, որը կոչվում է «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով», իրականացվելու է Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (ՍԻԴԱ) շվեդական կողմին տրամադրած դրամաշնորհի միջոցով:

Արդարադատության ակադեմիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930