Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհն էլ ասի՝ մտեք Ադրբեջանի կազմի մեջ, եթե մենք չենք մտնելու, ի՞նչ պիտի անեն, կոտորելո՞ւ են մեզ»․Դավիթ Բաբայան

Հունիս 20,2022 15:28

«Չեմ պատկերացնում, որ Հայաստանի հանրապետության որեւէ ղեկավար կարող է մտածել կամ քայլեր անել, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Չեմ ուզում, եւ չեմ էլ պատկերացնում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նա զուգահեռ տարավ նացիստական Գերմանիայի Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի հետ, եւ ասաց, որ այնտեղ պահվողներն էլ ունեին իրավունքներ եւ ազատություններ ասենք՝ կարող էին քնել, քայլել։

«Ադրբեջանում դրանից էլ վատ է լինելու։ Հետեւաբար, եթե խոսում ենք իրավունքներից եւ ազատություններից, հասկանում ենք, որ դա հնարավոր է միայն Ադրբեջանից դուրս եւ հետեւաբար, այդպիսինն էլ կարգավիճակն է։ Արցախը դե ֆակտո անկախ է, եւ մտածել, որ կարող են լինել Ադրբեջանի կազմում՝ անընդունելի է»,-ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ ի՞նչ, պետք է բանակցենք Ադրբեջանի հետ, մտնե՞նք իր կազմի մեջ, իրենք փակել են այդ էջը, մենք էլ ենք փակել։

Դավիթ Բաբայանը նկատեց՝ ՀՀ իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում, որովհետեւ դա անընդունելի է Արցախի համար եւ դա լուծում չէ։

«Ով ուզում է ասի․․․ աշխարհն էլ ասի՝ մտեք Ադրբեջանի կազմի մեջ, եթե մենք չենք մտնելու, ի՞նչ պիտի անեն, կոտորելո՞ւ են մեզ։ Դե ավելի լավ չի՞ կոտորվենք տղամարդավարի, քան դառնանք ստրուկ եւ ամեն անգամ բռնաբարեն մեզ»,-ասաց Բաբայանը։

Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին էլ Բաբայանն ասաց․ «Մենք նշաձող էլ չունենք, որ իջեցնենք, միայն կարմիր գծեր են մնացել, եթե նշաձողն իջեցնում ենք՝ Ադրբեջանը քայլելով է անցնելու։ Դժբախտաբար, մնացել է մեկ կարմիր գիծ, դա կարգավիճակն է, եւ մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում»։

Նրա կարծիքով՝ ռուս խաղաղապահ առաքելության ժամկետը կերկարաձգվի, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930