Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բացառիկ համագործակցություն է, որը նպատակ է հետապնդում բասկետբոլը զարգացնել Հայաստանում՝ սկսած մանկապատանեկան տարիքից, մինչեւ ազգային հավաքական»

Հունիս 21,2022 16:42

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 23-ից 26-ը կայանալիք բասկետբոլի SADA Cup միջազգային մրցաշարից առաջ այսօր կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ից հրավիրված NBA-ի ակումբներ մարզելու հարուստ փորձ ունեցող Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ասաց. «Շատ նոր իրադարձություններ են տեղի ունեցել: Մենք ունենք նոր թիմ, նոր խաղացողներ, նոր հովանավորներ: Արդեն հասցրել ենք յոթ մարզում անցկացնել: Ուրախ ենք սկսել SADA CUP-ի մրցաշարն ու մեկնել Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը»:

Ռեքս Կալամյանը նշեց, որ Մալթայի մրցաշարին նախապատրաստվելու ընդամենը երկու շաբաթ ունեն: Եվ իրենց համար այս փուլում կարեւոր է ոչ այնքան ինչ-որ մրցաշարում հաղթելը, որքան Հայաստանում բասկետբոլը զարգացնելը եւ կայուն դարձնելը: «Սա է իմ այստեղ գալու, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի եւ SADA-ի հիմնական նպատակը»,- ասաց գլխավոր մարզիչը:

SADA ընկերության, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում եւ արդեն մեկ տարի գրասենյակ է բացել նաեւ Հայաստանում, մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանն իր խոսքում ասաց, որ իրենք շատ ուրախ են մարզիչ Ռեքս Կալամյանի հետ գտնվելու համար: «Մենք ուրախ ենք վերադառնալ Հայաստան, համագործակցել բասկետբոլի ֆեդերացիայի հետ եւ մեծացնել հետաքրքրությունը եւ բասկետբոլի նկատմամբ: Ուրախ ենք՝ նորից կապվել մեր հայրենիքի, մեր արմատների հետ, հնարավորություն տալ սերունդներին՝ իրենց երազանքներն իրականացնել եւ, պարզապես առողջ ապրելակերպ վարել: Մեկնարկում ենք SADA Cup-ը եւ հուսով ենք, որ Մալթայի մրցաշարում նույնպես լավ արդյունքներ կգրանցենք»:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն էլ SADA-ի հետ համագործակցությանն անդրադառնալով՝ ընդգծեց, որ բասկետբոլը թիմային մարզաձեւ է եւ այնտեղ անհնար է առաջ գնալ առանց հուսալի գործընկերների եւ հովանավորների: «SADA-ի հետ համագործակցությունը պատահական չէ, քանի որ ընկերության ղեկավարությունը շատ լավ գիտակցում է բասկետբոլի դերը, արժեքը թե Հայաստանում, թե աշխարհում: Պետք է նշեմ, որ նրանք մեծ ցանկություն են ունեցել օգնել հայկական բասկետբոլին; Եվ սա պարզապես մի ամսվա համագործակցություն չէ: Սա բացառիկ համագործակցություն է, որը նպատակ է հետապնդում բասկետբոլը զարգացնել Հայաստանում՝ սկսած մանկապատանեկան տարիքից, մինչեւ ազգային հավաքական: Այս առումով SADA-ն դարձել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ամենամեծ եւ ամենահուսալի գործընկերը:»:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ալբերտ Թադեւոսյանը եւ Անդրե Սպայթ Մկրտչյանը նշեցին, որ հավաքականի խաղացողները երջանիկ են, որ իրենց հետ աշխատում է Ռեքս Կալամյանի նման մասնագետը, որ հայկական բասկետբոլում մեծ ընդմիջում էր եւ ոչ միայն բասկետբոլիստները, այլեւ, համոզված է, մարզասերները կարոտել են այս գեղեցիկ խաղը եւ անհամբեր սպասում են առաջիկա մրցաշարին: «Աշխատում ենք ջանադրաբար: Մարզումները ծանր են, որովհետեւ հիմա արագություններն են այլ, մարզչական շտաբը պրոֆեսիոնալ մոտեցում է դրսեւորում, ինչի համար խաղացողները շնորհակալ են: «Մենք հոգում ենք, բայց նաեւ անասելի երջանիկ ենք եւ ուրախ, որ այս թիմում ենք»:

Բասկետբոլիստները հույս հայտնեցին, որ Մալթայից տուն կվերադառնան ոսկե մեդալով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930