Լրահոս
Օրվա լրահոսը

Հզոր երկրաշարժ Աֆղանստանում. կա առնվազն 250 զոհ, մոտ 150 վիրավոր

Հունիս 22,2022 11:30 Share

Աֆղանստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 250 մարդ, շուրջ 150-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին:

Սոցիալական ցանցերում տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում են ավերված տներ, փողոցներում փլատակներ և պատգարակներով տեղափոխվող մարդիկ:

Տեղի իշխանությունների կարծիքով՝ զոհերի թիվը հնարավոր է՝ աճի:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հարավ-արևելքում՝ Խոսթ քաղաքից 44 կմ հեռավորության վրա, օջախը՝ 51 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ: Ցնցումները սկսվել են վաղ առավոտյան, երբ շատ մարդիկ դեռ քնած էին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել