Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը․ ցուցարարները գալու են ԱԺ-ի դիմաց

Հուլիս 01,2022 10:58

Դեմիրճյան փողոցի՝ Բաղրամյան պողոտայի հետ հատվող կետում վահաններով ոստիկաններն այս պահին շարք կազմած փակել են խորհրդարանի՝ Դեմիրճյան փողոցում գտնվող մուտք տանող հատվածը։ Դիմադրության շարժումն իր համակիրներով գալու է ազգային ժողովի դիմաց։ Տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ փոխխոսնակներից Իշխան Սաղաթելյանին եւ պատգամավոր Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել․ հարցը քննարկվելու է այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում։ Խոսքն Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու  եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին է։

Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ հիմնավորման մեջ նշվում է, որ Վահե Հակոբյանը չի մասնակցել քվեարկությունների, ԱԺ խորհրդի եւ իր ղեկավարած հանձնաժողովների նիստերի մեծ մասին։

Իշխան Սաղաթելյանն էլ, ըստ հիմնավորման, մեծամասամբ բացակա է եղել ԱԺ խորհրդի նիստերից, բացի այդ՝ նա, որպես ԱԺ փոխնախագահ, ներկայացնում է ողջ խորհրդարանը եւ ի պաշտոնե կոչված է ապահովել ԱԺ աշխատանքը, հանրային համերաշխությունը, մինչդեռ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք եւ վիրավորական արտահայտություններ ԱԺ պատգամավորների հասցեին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031