Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Հիմա շատ կարեւոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն»

Հուլիս 07,2022 11:28 Share

Կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հանդիպմանն, ասաց՝ նրանք հասել են պայմանավորվածության՝ ՀՀ եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար եւ Թուրքիա -Հայաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։

«Հիմա շատ կարեւոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետեւ քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը»,-ասաց Փաշինյանը։

Նա գերատեսչություններին հանձնարարեց համակարգված աշխատել, որպեսզի հնարավորինս շուտ կարողանան իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031