ԵՊՀ ISTC կենտրոնում hայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։ Նա նախ հանդես եկավ ելույթով, ապա պատասխանեց ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին:

Պատասխանելով Հայաստանում կրթական համակարգը սուղ միջոցներով զարգացնելու վերաբերյալ հարցին, Նուբար Աֆեյանը ժպտալով ասաց, որ պետք է կրկին դիմել երեւակայությանը: Փաստեց, որ դեռ չի տեսել մի երկիր, որը բավարար միջոցներ ունենա կրթական ոլորտը զարգացնելու համար` լինի Ռուսաստանը, Չինաստանը, թե Ամերիկան:

Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում
Անդրադարձ եղավ ԵՊՀ-ի միջազգային եւ գիտական համագործակցությանը, հայկական մտավոր ներուժի գեներացմանը եւ ընդհանրապես սփյուռքի ներուժին, խոսեց նաեւ տարբեր ոլորտներում իրականացված իրենց ուսումնասիրություններից: Անվանի գիտնականը նաեւ փաստեց, որ մեզանում հաճախ մեկը մյուսի գաղափարը չի ընդունում. «Ընդհանրապես հակառակություն կա մեր մեջ, մեկը մյուսի գաղափարը չի ընդունում…Շատ ավելի պատրաստ ենք օտարների գաղափարներն ընդունել…Նման բնավորության հարց կա, որի վրա պետք է աշխատել»:
Մանրամասն` տեսանյութում
Դասախոսներից մեկը հետաքրքրվում էր ԵՊՀ քիմիայի, կենսաբանության ֆակուլտետների եւ Աֆեյանի ղեկավարած կազմակերպության հետ համագործակցությամբ: Անվանի գիտնականն ասաց, որ լրիվ հնարավոր է այդ համագործակցությունը FAST-ի միջոցով, նաեւ առաջարկեց հավելյալ հանդիպել:

Նուբար Աֆեյանը երազեց, որ երիտասարդները իրականացնեն իր ցանկությունը եւ մի օր նորից Հայաստանում հանդիպելիս ասի, որ երազն իրականացել է։
Մանրամասն տեսանյութում` քիչ անց.
Նշենք, որ Նուբար Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող գիտական և տեխնոլոգիական 20-ից ավելի հաստատությունների հիմնադրմանն ու կայացմանը, հանդես է եկել մարդասիրական նախաձեռնություններով, արժանացել է պետական պարգևների և մրցանակների։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































