Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Քաջարան և տեսակցել 100-ամյա Արշալույս տատին

Հուլիս 07,2022 16:22

Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելեց Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը և վարչապետի տիկնոջը ուղեկցեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։

Նրանց հյուրընկալեցին Արշալույս տատը, նրա տղան, թոռն ու ծոռները:

Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր անունից Արշալույս տատին նվիրեց Հայաստանի Հանրապետության 30-ամյակի մեդալը:

ՀՀ վարչապետի տիկնոջ և 100-ամյա Արշալույս Թադևոսյանի զրույցը սկսվեց պատերազմի մասին պատմություններով։ Հայրենական պատերազմի ժամանակ Արշալույս տատը գնդացրորդ էր և պատերազմի դաշտ մեկնեց 19 տարեկանում՝ կիսատ թողնելով ուսումը։ Տիկին Թադևոսյանը Աննա Հակոբյանին ցույց տվեց իր ստացած մեդալները և պատմեց, որ խորհրդային բանակում իր ծառայությունը շարունակեց մինչև պատերազմի ավարտը: 1945 թվականից հետո վերադարձավ հայրենիք և տարիներ շարունակ աշխատեց Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Վարչապետի տիկինը հետաքրքրվեց 100-ամյա տատիկի առողջությամբ։ Նա պատասխանեց, որ հիշողությունից չի բողոքում, միայն լսողությունն է վատացել։ Զրույցը շարունակվեց Արշալույս տատի ասմունքով։ Նա արտասանեց Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը:

Տիկին Թադևոսյանը մեծացրել է 4 զավակ, ունի 11 թոռ և 10 ծոռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031