Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է փոխարինելու Կապանի բժշկական կենտրոնի տնօրենին

Հուլիս 12,2022 20:22

Ըստ Aravot.am-ի աղբյուրների՝ Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրան առաջիկայում նշանակելու են Երեւանի քաղաքապետարանի «Շտապօգնության» ՓԲԸ տնօրենի տեղակալ։

Նշենք, որ Կարեն Մելքոնյանը,  չնայած տնօրեն է նշանակվել Սյունիքի նախկին մարզպետ, ներկայում՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի որոշմամբ, բայց նա մտերիմ հարաբերություններ ունի նաեւ իշխանական թեւի, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ։

Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, ըստ մեր տեղեկությունների, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պատրաստվում է նշանակել կենտրոնի վնասվածքաբանության ծառայության պետ Ասատուր Ասատրյանին։ Վերջինս միաժամանակ Կապան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։

Ի դեպ նշենք, որ Կապանի բժշկական կենտրոնի աշխատանքից բողոքներ կային, եւ ըստ շրջանառվող լուրերի՝ Սյունիքի մարզպետը զգուշացրել էր տնօրինությանը՝ փոխել աշխատելաոճը, հակառակ դեպքում տնօրենը կազատվի աշխատանքից։ Արդյունքում, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ու Կարեն Մելքոնյանը ավելի շուտ ներկայացրեց իր դիմումը։

Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի ազատման մասին տեղեկությունը փորձեցինք ճշտել Սյունիքի մարզպետարանից։ « Գործող կարգի համաձայն, մարզպետի բոլոր որոշումները տեղադրվում են մարզպետարանի կայքում»,-պատասխանեցին մեզ։ Այս պահի դրությամբ մարզպետարանի կայքում Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի փոփոխության որոշում չկա։

Ավելացնենք, որ մեղրեցիներն էլ բողոքում են Մեղրիի բժշկական կենտրոնի աշխատանքից։

Լուսանկարը Ասատուր Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031