Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Չգիտեմ, թե ինչու է արվում այդ քարոզչությունը, ընդդիմությունը մանդատներից չի զրկվի․ Արսեն Թորոսյան «Ա1+»

Հուլիս 13,2022 23:03

«Ես չգիտեմ, թե ինչու է արվում, և ով է անում այդ քարոզչությունը, բայց ընդդիմությունը մանդատներից չի զրկվի։ Սա ընդամենը գործընթաց է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վաղը ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդդիմադիր 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ որոշման նախագծի քննարկմանը։

Այնուամենայնիվ Ա․Թորոսյանը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմության վարկանիշը գնալով՝ անկում է ապրում, և նրանք հավանաբար հաջորդ ԱԺ-ում չեն լինի։

Անդրադառնալով մեր երկրում գրեթե բոլոր բնակավայրերում եկեղեցիների, խաչքարերի, խաչերի կառուցմանը՝ ասում է, կտրուկ դեմ է այդ երևույթին և գտնում է, որ դրանք պետք է ապամոնտաժվեն, ու նորերը չպետք է կառուցվեն։ «Այդ 100 եկեղեցիների փոխարեն կարելի էր այդքան դպրոցներ մանկապարտեզներ, հիվանդանոցներ կառուցել»,- ասում է պատգամավորը։

Ա․Թորոսյանը խոսեց նաև կորոնավիրուսի համաճարակից և ասաց, թե տարբեր երկրներում մեծ բռնկումներ կան․ «Կանխատեսումներ կան, որ աշնանը մեծ ալիք է լինելու, քանի որ պատվաստումների գործընթացը ողջ աշխարհում դանդաղել է, իսկ իմունիտետը երկար չի պահպանվում»։

Մանրամասները՝  տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031