Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր ենթադրյալ սպանողը

Հուլիս 18,2022 22:40

Մայիսի 9-ին, ՀՀ ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն, որի քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Բելառուսի Հանրապետության իրավապահների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բելառուսի Հանրապետությունում հայտնաբերվել եւ մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Լեւոն Ա․-ն:

Վերջինս 2021 թվականի օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 104-րդ (Սպանությունը) եւ մի շարք այլ հոդվածների մեղադրանքով: Լեւոն Ա.-ի խափանման միջոցն ընտրվել է կալանքը:

Տարածված լուրերի համաձայն, ձերբակալվածը 27-ամյա Դիանա Դարբինյանի ենթադրյալ սպանություն կատարողն է:

Ինչպես տեղեկացրել էինք, 2021 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 01։30-ի սահմաններում, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետեւանքով մահացել էր 27-ամյա Դիանա Դարբինյանը: Աղջիկը Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրն էր:

Դեպքից  հետո, երկար ժամանակ էր իրավապահները փնտրում էին ենթադրյալ սպանություն կատարողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031