Լրահոս
Օրվա լրահոսը

Մագնուս Կարլսենը կամավոր հանձնում է շախմատային թագը

Հուլիս 20,2022 19:33

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ աշխարհի թագի համար  մրցամարտին մասնակցելու մոտիվացիա չունի եւ հրաժարվում է չեմպիոնական տիտղոսը պաշտպանել Յան Նեպոմնյաշչիի հետ մրցամարտում:

«Ես իմ որոշման մասին հայտնել եմ իմ թիմին, ՖԻԴԵ-ին, Յոնին»,- հայտարարել է Կարլսենը, միեւնույն ժամանակ հստակ ակնարկելով, որ չի բացառում ավելի ուշ վերադառնալ դասական շախմատ եւ որ շարունակելու է լիարժեք զբաղվել շախմատով, սակայն ոչ աշխարհի առաջնությունում:

ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը նշել է, որ հարգանքով է վերաբերվում Կարլսենի որոշմանը եւ ավելացրել. «Որեւէ պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, քանի որ ոչ մի կանոն չի խախտվել»: ՖԻԴԵ-ի նախագահը նաեւ տեղեկացրել է, որ չնայած Մագնուս Կարլսենը դեռեւս պաշտոնապես չի դիմել, սակայն ՖԻԴԵ-ում հասկանում են, որ նրա որոշումը  վերջնական է:

Եթե Մագնուս Կարլսենը չփոխի որոշումը, ինչի ժամանակ դեռ ունի, ապա Յան Նեպոմնյաշչին շախմատային թագը կվիճարկի հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղն զբաղեցրած շախմատիստի, տվյալ դեպքում՝ չինաստանցի գրոսմայստեր Դին Լիժենի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031