Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական զբոսայգում կազմակերպվեց Վարդավառի նախատոնակ

Հուլիս 23,2022 23:56

Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը՝ Վարդավառը, նշվելու է վաղը: Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այսօր կազմակերպվեց Վարդավառի ավանդական նախատոնակ:

Հավատավոր ժողովուրդը երեկոյան ժամերգությունից հետո Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից ուղեւորվեց մանկական զբոսայգի: Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Aravot. am-ին ասաց. «Արդեն 10 տարի է, որ մենք ազգային եկեղեցու տոները նշում ենք մեծ շուքով: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հետ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ մենք վերականգնում ենք մեր բոլոր ազգային տոները, այդ թվում՝ Վարդավառը: Մանկական զբոսայգում ժողովրդական երգ-պարի ուղեկցությամբ ներկայացնելու ենք  Վարդավառի ազգային ծեսերը: Վերջում կլինի ջրոցի: Իսկ վաղը բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031