Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամություն

Հուլիս 25,2022 20:45

Վերջին ժամանակներս հայ իրականությունում շատ են խոսում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բարեկամության մասին։ Երբ մենք 30 տարի հաղթողի դիրքում էինք, որ մի թուրքական կամ ադրբեջանական քաղաքական կամ ադրբեջանական քաղաքական գործիչ կամ ինչ-որ մեկը խոսել է այդ բարեկամություններից, երբևէ նման խոսքեր լսե՞լ ենք։ Բայց ինչո՞ւ ենք մենք հիմա խոսում բարեկամության մասին։ Բացի իշխանություններից, իշխանական մյուս քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն իրար հերթ չտալով աշխատում են մի նոր տեսանկյունից բացատրել այդ բարեկամությունների անհրաժեշտության, հայ ազգի զարգացման, տնտեսության աշխուժացման և այլ հարցերի մասին։

Բարեկամությունը միշտ էլ խրախուսվել է բոլոր ժողովուրդների մոտ։ Մենք՝ անհատներս էլ ձգտում ենք շատ ընկերներ ունենալ, բարեկամներ ձեռք բերել և այդ կապերն ամրապնդել։

Սակայն, եկեք անձնավորենք բարեկամական կապերը ամեն մեկի համար (սա ասում եմ բարեկամացողների համար)։ Աստված ոչ անի, եթե ինչ ոչ մեկն ինչ-ինչ պատճառով հարձակվել է ինչ-որ մեկի տան վրա, զավթել նրա տունն ու հողակտորը և սպանել մարդկանց։ Այդ դեպքից հետո հնարավո՞ր է բարեկամանալ այդ մարդու հետ, թեկուզ տարիներ անցնեն, եթե տունը, հողակտորը չի վերադարձնում և փոխհատուցում չի տալիս։ Իհարկե ոչ։ Հասկանալի է, որ այդ ողջ մնացածը կամ մնացածները ուժ չունեն հետ վերցնել իրենց տունը, հողակտորը։ Բայց դրա վերադարձման համար չէ որ գոյություն ունեն այդ տարածքի և տան սեփականաշնորհման փաստաթղթեր։ Եթե ուժով չես կարողանում հետ վերցնել քո սեփականությունը, դրա համար գոյություն ունի դատարան, որն ըստ այդ փաստաթղթերի կարող է արդարացի որոշում կայացնել։

Հիմա անցնենք թուրքերին կամ ադրբեջանցիներին։ Երկուսն էլ նույն՝ աշխարհին հայտնի «վայ» թուրքերն են տարբեր տեղանքում, որ հազար տարի ապրելով քաղաքակիրթ աշխարհում, այդպես էլ մարդ չդառան։

Եթե ցանկանում են մեզ հետ բարեկամանալ, ուրեմն բարի կամք պետք է դրսևորեն, բարեկամական քայլ պետք է կատարեն։ Բարեկամը հենց դրանով է ցույց տալիս իր բարեկամությունը, որ բարի կամք է դրսևորում դիմացինի հանդեպ՝ ում հետ ցանկանում է բարեկամանալ։

Դե, եթե այդ երկրներն ոչ մի բարի կամք չեն դրսևորում, ընդհակառակը, պայմաններ են առաջ քաշում, որ Հայաստանը այլևս տարածքային պահանջներ չպետք է ներկայացնի։ Իսկ այդ պահանջներն իշխանությունները ներկայացնում են, որպես առաջարկներ, ցույց չտալով իրենց պարտվողականությունը։

Բացի այդ էլ, իշխանություններն  արդեն 30 տարի խոսում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին և առաջ քաշում առանց նախապայմանների դրույթը։

Եթե մենք պահանջատեր ենք, որից իշխանությունները 30 տարի խուսափում են, ինչո՞ւ ենք խոնարհվում թուրքի առջև։ 30 տարի հաղթողի դիրքից կառավարություններն ի՞նչ պահանջներ են ներկայացրել։ Ոչ մեկ հատ։ Դա իրենց ծրագրերում բացակայում է, որովհետև բոլորն էլ ապազգային քաղաքականություն են վարել։ 30 տարվա ընթացքում չկարողացան՝ ավելի ճիշտ՝ չցանկացան Մինսկի համանախագահների հետ բանակցությունների ընթացքում ամրագրել Արցախի հանրապետության անկախություն։ Իսկ Ադրբեջանն էլ օգտվելով առիթից, հայտարարեց, որ ինքը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը և ոչ մի պետություն չդատապարտեց նրան և ոչ մի պետություն էլ մեզ չօգնեց, չնայած հզոր և ոխերիմ դաշնակից ունեինք։

Եթե ցանկանում են մեզ հետ բարեկամություն անել (ավելի շատ մեր ղեկավարներն են դա ցանկանում, որովհետև պայմանագրեր են կնքել, պարտավորություններ են վերցրել), ապա, թող վերադարձնեն մեր տարածքները, որոնց տիտղոսները ճանաչվել են Ազգերի լիգայի կողմից ավելի, քան 100 տարի առաջ։

Պարզ է, որ հենց այնպես չենք կարող վերադարձնել։ Դրա համար գոյություն ունեն միջազգային դատարաններ, որոնք կարող են այդ հարցերը լուծել, եթե մեր իշխանությունները՝ ոչ բարով, քաղաքական կամք ու ցանկություն ունեն դատարան դիմել։

Շատերն էլ խոսում են, թե մենք պետք է հզորանանք, որ նոր կարողանանք այդպիսի հարցեր առաջ քաշել։ Հզորանալու փոխարեն, թեև դա ոչ մեկը չի կարող արգելել։ Պետք հզոր դիվանագետներ և դիվանագիտություն ունենալ և այդ դիվանագիտությամբ դատարան ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և պահանջել Արցախի, Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի ու Ջավախքի տարածքների վերադարձնում։

Բարեկամն իրեն նեղություն է տալիս, ինքը ծախսեր է անում, որ բարեկամին լավություն անի։ Առանց իրեն նեղություն տալու, ոչ մի բարեկամություն չի կարող գոյատևել։ Մարդիկ իրենց ժամանակի, նյութական միջոցների հաշվին լավություն են անում այն մարդկանց նկատմամբ՝ ում հետ ցանկանում են բարեկամություն անել։

Ուրեմն, հարևանների հետ բարեկամություն, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար պետք է մեզ վերադարձնեն մեր հասանելիք տարածքները, որ ապրենք խաղաղ ու ապահով, առևտուր անենք, զբոսաշրջություն զարգացնենք․․․

Եթե ցանկանում ենք զարգանալ, հզորանալ, հզոր բանակ ու հզոր տնտեսություն ունենալ, հարկավոր է տարածքներ ունենալ՝ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը ըստ Սևրի պայմանագրի, ըստ «Իրավարար վճռի»։ Այդ տարածքները հարկավոր է ինչքան կարելի է շուտ վերադարձնել, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ հզորանանք; Այս խնդրը լուծելու համար մենք ունենք մեծ պետությունների հետ փոխադարձ շահեր, որոնք համընկնում են։

Ուրեմն՝ հարկավոր են հզոր դիվանագետներ, որոնց կտրամադրվեն գոյություն ունեցող հզոր փաստաթղթեր, որոնց միջոցով էլ կլուծվի Հայաստանի հզորության հարցը։

Հարկավոր է հավատալ, պայքարել և հաղթել։

«21-րդ դարը մերն է լինելու»։

 

Լրագրողների միջազգային միության անդամ

 ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031