Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական գաղափարախոսությունը և օլիմպիական շարժումն իր  էությամբ ենթադրում են խաղաղություն, արդար մրցակցություն, ազնիվ պայքար և ազնիվ հարաբերություններ. Գագիկ Ծառուկյան

Հուլիս 26,2022 23:25

Հրապարակվեց Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի կարգախոսը։  Թարգմանվելով տարբեր լեզուներով՝ կարգախոսը տարբեր երանգներ է ստանում, սակայն իր գլխավոր իմաստը օլիմպիական խաղերի սահմաններն ընդարձակելն է՝ «Լայն բաց անենք խաղերը»։

Այսօրվա հակամարտություններով ու հակասություններով լի աշխարհում սա խորհրդանշական է։

Օլիմպիական գաղափարախոսությունը և օլիմպիական շարժումն իր  էությամբ ենթադրում են խաղաղություն, արդար մրցակցություն, ազնիվ պայքար և ազնիվ հարաբերություններ։

Կարգախոսը հուշում է այն միտումները, որով առաջ է գնալու օլիմպիական համայնքը. դա նոր հնարավորությունների, լուծումների, նոր գաղափարների մասին է։

Վստահաբար, 2024 թվականին Փարիզում լինելու է մեծ ու շքեղ իրադարձություն, որտեղ պետությունները, մարզիկները, մարզիչները , մարզասերները ներկայացնելու են իրենց լավագույն որակները։

Հայաստանի օլիմպիական կոմիտեն մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում առաջիկա օլիմպիական խաղերին, հատկապես որ դրանք կայանալու են մեզ բարեկամ երկրում, որտեղ կա հայկական մեծ ու հեղինակավոր համայնք։

Հայաստանը պատրաստ է այդ ամենակարևոր մարզական  միջոցառմանը պատվով և արժանապատվությամբ ներկայանալու, մենք պատրաստ ենք արժանի կերպով մասնակցելու պետությունների և ժողովուրդների արդար ու խաղաղ մրցակցությանը։

Գագիկ Ծառուկյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031