Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի և Լաոսի միջև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և խորացման հեռանկարերը

Հուլիս 27,2022 18:25

Դեսպան Կաժոյանի հանդիպումը Լաոսի վարչապետի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ

Հուլիսի 27-ին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) հանդիպումներ ունեցավ Լաոսի վարչապետ Փանքամ Վիփավանի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Սալեումսայ Կոմմասիթի հետ։

Լաոսի վարչապետը և արտաքին գործերի նախարարը շնորհավորեցին դեսպան Կաժոյանին` Լաոսում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեցին, որ վերջերս ՀՀ-ում հավատարմագրված Լաոսի դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ ք. Մոսկվա) համատեղ ջանքերով կնպաստեն երկու երկրների միջև համագործակցության զարգացման։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Լաոսի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և խորացման հեռանկարերը՝ կարևորելով երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ակտիվացման համար պայմանների ստեղծումը: Կողմերը կարևորեցին համագործակցության զարգացումը մասնավորապես մշակույթի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։

Զրուցակիցները ձեռք բերեցին մի շարք նախնական պայմանավորվածություններ՝ միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի ստորագրման և երկկողմ հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031