Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպի միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորելու է Մանվել Փարամազյանը

Օգոստոս 05,2022 15:03

Սեպտեմբերի 25-ին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին «Դեմոկրատական այլընտրանք» եւ «Արդարություն» կուսակցությունները մասնակցելու են «Դեպի միասնություն» նախընտրական դաշինքով։ Դաշինքի ընտրացուցակը գլխավորելու է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Նա անկուսակցական է, ամիսներ առաջ իր դիմումի համաձայն  դուրս է եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։

«Ցուցակը երեւի 45 հոգուց բաղկացած կլինի, այս օրերին ճշգրտումներ են արվում։ Ընտրացուցակում մտավորականներ են, բժիշկներ, մանկավարժներ, մարզիկներ, իհարկե, նաեւ արդյունաբերական հսկայի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ։ Կարծում եմ կարող, աշխատող ցուցակ ենք կազմել», – Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Մանվել Փարամազյանը։ Այս պահին կարգախոսն են մշակում, ընտրական ծրագիրն են կազմում։

Նշենք, որ Քաջարանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է Արմեն Առաքելյանը, ինչպես նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031