Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական համալսարանը ձեռք է բերել Երիտասարդական հիմնադրամի շենքը. Civilnet

Օգոստոս 09,2022 12:57

Civilnet. Երևանի Կենտրոնում՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող, նախկինում Երիտասարդական հիմնադրամին պատկանող շենքը ձեռք է բերելու Երևանի պետական բժշկական համալսարանը։ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան այդ մասին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։

Օգոստոսի 8-ին կոմիտեում կայացել է աճուրդ, որի միակ մասնակիցը եղել է Բժշկական համալսարանը, նա էլ ճանաչվել է հաղթող։

ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց, որ շենքի գնորդը լինելու է համալսարանը, մտադիր են այս շենքն օգտագործել որպես համալսարանի մաս։ «Այդ շենքում տեղակայվելու են արտասահմանցիների համար նախատեսված ֆակուլտետներ, քանի որ Բժշկական համալսարանում արտասահմանցիների քանակը շուրջ 41 տոկոս է»,- ասաց Դանիելյանը՝ շեշտելով, որ Երիտասարդական հիմնադրամի այս շենքը ԵՊԲՀ-ն ձեռք է բերելու իր միջոցներով, համալսարանը ֆինանսական որևէ խնդիր չունի և 1000 խոշոր հարկատուների ցանկում է։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031