Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունից այս պահին ընդհանուր 16 զոհ, որոնց թվում՝ մեկ մանկահասակ երեխա և հղի կին

Օգոստոս 16,2022 09:10 Share

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնում է

«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին»։

Քիչ անց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց․ «Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին:

Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել