Լրահոս
Օրվա լրահոսը

41-ամյա տղամարդուն ոստիկանները խոշտանգել են․ ահազանգ ոստիկանությանը

Օգոստոս 19,2022 15:24

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 18-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած փաստաբան Էդգար Հակոբյանը (լուսանկարում) տեղեկացրել է, որ իր վստահորդին՝ Վ․ Մ․-ին ոստիկանները խոշտանգել են։ Նրա ահազանգով ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են մարմնական վնասվածքները։

Նույն օրը՝ օգոստոսի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի կապտուկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 41-ամյա Վ․ Մ-ն։ Վերջինս հայտնել է, որ ոստիկանության բաժանմունքում իրեն հարվածել են:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Վ.Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։ Իսկ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի կողմից էլ փաստի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031