Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիր» կուսակցությունն իշխող կուսակցությունից հետո ամենաշատ համայնքերում մասնակցող քաղաքական ուժն է

Օգոստոս 21,2022 22:37

«Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում մասնակցում է հետևյալ համայնքերում՝

• Ալավերդի համայնք, ցուցակը գլխավորում է Արկադի Թամազյանը,
• Չարենցավան, ցուցակը գլխավորում է Անահիտ Խեչոյանը,
• Թալին, ցուցակը գլխավորում է Դավիթ Մանուկյանը,
• Սիսիան, ցուցակը գլխավորում է Արա Զաքարյանը,
• Գյուլագարակ, ցուցակը գլխավորում է Վրույր Այվազյանը,
• Լոռի Բերդ, ցուցակը գլխավորում է Կարլեն Վերմիշյանը:

Այսպիսով, ինչպես նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, այս անգամ էլ, «Ապրելու երկիր» կուսակցությունը, իշխող կուսակցությունից հետո, ամենաշատ համայնքերում մասնակցող քաղաքական ուժն է։

Արժևորելով համայնքներում արագ տեմպերով դրական փոփոխություններ կատարելու հրամայականը, կուսակցությունն իր ակտիվ մասնակցությամբ այդ պատասխանատվությունը ստանձնելու շոշափելի հայտ է ներկայացրել, որն այլևս անբեկանելի է։

Մեր թիմերը այս համայնքներում ևս ներկայանում են պատասխանատու մարդկանցով, որոնց գործունեությանն ու իրենց համայնքը փոխելու տեսլականին կծանոթանաք քարոզարշավի ամբողջ ընթացքում։

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031