Լրահոս
Օրվա լրահոսը

Սուբվենցիոն եւս մեկ ծրագիր Քաջարանում (ֆոտոշարք, տեսանյութ)

Օգոստոս 22,2022 22:33

Կիրակի Քաջարան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շարքում առանձնացավ Աբովյան փողոցում պուրակ-խաղահրապարակի բացման  արարողությունը։ Այն հնարավոր դարձավ իրականացնել  սուբվենցիոն ծրագրով, որի ընդհանուր արժեքը՝ 36,8 մլն դրամ է։ Կառավարության մասնաբաժինը 22,1 մլն դրամ է, իսկ համայնքինը՝ 14,7 դրամ։

Մուտքը երիզող ժապավենը կտրելու պատիվը  տրվում է Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանին ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին։

Օրը տոնական էր, իսկը բոլորի մաղթանքը՝ խաղաղությունը, որ խաղահրապարակ-պուրակում միշտ խաղերն ու զրուցելու թեմաներն ուրախության առիթով լինեն։

Ի դեպ, օրվա առիթով Քաջարանի  մշակույթի պալատում՝ Երեւանում  գործող «Մոսկովյան տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացվեց մշակութագործարարական կենտրոն: Ըստ կենտրոնի ներկայացուցիչների, այս կենտրոնը թվով 7-րդն է  հանրապետությունում։ Նախաձեռողները համոզված են՝ կենտրոնը կնպաստի    Քաջարանում ռուսաց լեզվի հանրայնացմանն ու ռուսական մշակույթի տարածմանը:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031