Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սարգսյանը մանրամասներ է հայտնում տեղի ունեցած ուժգին պայթյունի մասին

Օգոստոս 31,2022 13:23

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի հոր՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության նախկին պետ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախկին նախագահ Զարեհ Սարգսյանի  ֆեյսբուքյան գրառումը

Դեռևս լուր չառած ընկերներիս անհանգստությունը կանխելու նպատակով՝ տեղեկացնում եմ, որ անցած գիշեր մեր ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ իրոք ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, բարեբախտաբար, կոտրվել է միայն պահեստային մասի դռան ապակին և վնասվել են կախովի LED լամպերը։

Ինչպես արդեն նշեցի, մենք պայթյունի հետ առնչվում ենք այնքանով, որ այն տեղի է ունեցել մեր խանութի հարևանությամբ, ոչ ոք չի տուժել և անհանգստանալու կարիք չկա։

Առիթից օգտվելով՝ տեղեկացնեմ նաև, որ մեզնից ավելի արագ են դեպքի վայր ժամանել Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները՝ բաժնի պետի գլխավորությամբ, Երևան քաղաքի ոստիկանության վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալի ղեկավարությամբ և Ոստիկանության քրեական փորձաքննությունների վարչության փորձագետները։

Նրանց անհետաձգելի և արհեստավարժ աշխատանքը վստահություն է ներշնչում, որ արագ կբացահայտվի հանցագործությունը՝ կանխելով որոշ լրատվականների տենդագին հետաքրքրության և երևակայության թռիչքները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031