Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական կայքն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

Սեպտեմբեր 09,2022 12:05 Share

Ermenihaber. Թուրքական «Sondakika» լրատվամիջոցը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ու Հունաստանի պահվածքը համեմատող հոդված է հրապարակել։ Անդրադարձ է կատարվել Արևելյան տնտեսական համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը. «Հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»:

Թուրքիայի վերաբերյալ Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունը թուրքական կայքը դիտարկել է թուրք-հունական հարաբերությունների լարվածության համատեքստում՝ մասնավորապես նշելով.

«Թուրքիայի ու Հունաստանի միջև առկա լարվածությանն ուշադրությամբ հետևում է նաև միջազգային հանրությունը: Թուրքիայի ազդեցությունն Էգեյան տարածաշրջանում և Թուրքիայի միջնորդական դերը ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանին էլ են գործողությունների մղել: Վկա Փաշինյանի հայտարարությունը»։

Հրապարակման մեջ տեղեկատվություն է տրամադրվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 2021-ից ի վեր: Հիշեցվում են Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի միջև կայացած հանդիպումներն ու դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930