Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեզը, որ եթե ժամանակին հողերը հանձնեինք, պատերազմ չէր լինի, ամբողջությամբ կեղծ է»․ Հրանտ Միքայելյան

Սեպտեմբեր 09,2022 20:30

«Այս ուսումնասիրությունն առաջնահերթ միտված է ամրագրելուն, թե ինչ է տեղի ունեցել կամ տեղի ունենում։ ՀՀ-ում այս առումով լուրջ խնդիր կա, որովհետեւ հանրային բանավեճերում Արցախի խնդրի հետ կապված հիմնականում ունենք քաղաքականացված թեզեր։ Պատերազմից հետո ամենատարածված թեզն այն է, որ եթե ժամանակին հողերը հանձնեինք, պատերազմ չէր լինի, ամբողջությամբ կեղծ է, եւ այս զեկույցը դա փաստում է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

Հիշեցնենք, որ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հեղինակել է «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցը, որի շնորհանդեսը կայացավ այսօր։ Գիտավերլուծական այս աշխատանքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային բանակցային գործընթացի պատմությունը՝ ցույց տալով բանակցային շարժընթացը, հիմնական հանգրվանները եւ հայկական կողմի դիրքորոշումների զարգացումը։

«Բայց այս ուսումնասիրության նպատակը քարոզչական չէ։ Այլ է հարցը, որ այս կամ այն ԶԼՄ-ները կամ սոցիալական խմբերը կարող են այս զեկույցի թեզերն օգտագործել եւ ազդել հանրային բանավեճերի վրա»,-շեշտեց Հրանտ Միքայելյանը։ Նա անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե ճանապարհների ապաշրջափակման համատեքստում ՀՀ-ն միջանցքի տրամաբանությամբ չի առաջնորդվում․ խոսքը ճանապարհի, եւ ոչ միջանցքի մասին է։

Հրանտ Միքայելյանը նշեց․ «Ռազմավարական եւ տնտեսական առումով ՀՀ-ն կարող է լուրջ վնասներ ունենալ, ռիսկեր կան։ Տեսականորեն օգուտներ էլ կարող էին լինել, եթե Ադրբեջանի տեղում լիներ Շվեդիան։ Ուստի չմոռանանք, թե ում հետ գործ ունենք։ Ինչ վերաբերում է պնդմանը, թե դա միջանցք չէ, այլ ճանապարհ, ապա հիշենք Ալիեւի պնդումը։  Անգամ, եթե Փաշինյանը չի ուզում, որ միջանցք լինի, իսկ Ալիեւը ստիպում է, Փաշինյանն արդյոք ընդդիմանո՞ւմ է։ Ցավոք, փորձ ունենք, որ հակառակն է լինում, այսինքն՝ Ալիեւը կարողանում է Փաշինյանին սպիտել։ Ուստի համոզված չեմ, որ դա միջանցք չի դառնա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930