Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դժվարին ճանապարհ անցած Վիոլետան ժպտում է, պատմում մյուս տարի դպրոց գնալու պլանների մասին․ սեպտեմբերը մանկական քաղցկեղի իրազեկման ամիսն է

Սեպտեմբեր 10,2022 18:28

Ծանոթացե՛ք՝ Վիոլետան է: Նկարել, պարել ու շփվել սիրող աղջնակը 6 տարեկան է, Շիրակի մարզից:

Ուռուցքաբանության ազգային կենտրոն դիմել է ս.թ. փետրվարին՝ գանգատվելով ձախ թիակային շրջանում գոյացության առկայությունից, ցավերից, ձախ ձեռքի շարժումների սահմանափակումից:

Հետազոտությունների արդյունքում Վիոլետայի մոտ հայտնաբերվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ոսկրային ուռուցք: Այն չափսերով բավականին մեծ էր՝ 8 x 4սմ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները, համագործակցելով Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի հետ, ի դեմս՝ բաժանմունքի ղեկավար Լ. Սարգսյանի, բժիշկ Ռ. Պապյանի, խորհրդատվություններից հետո Վիեոլետային ուղեգրել են արյունաբանական կենտրոն, որտեղ նա ստացել է նախավիրահատական քիմիաթերապիայի 7 կուրս:

Քիմիաթերապիայի կուրսերից հետո նկատվել է ուռուցքի չափսերի գրեթե կրկնակի փոքրացում, ինչից հետո Վիոլետան տեղափոխվել է ՈՒԱԿ և վիրահատվել:

Անցկացվել է հազվադեպ իրականացվող վիրահատություն՝ թիակոսկրի հեռացում:

Վիրահատությունը կատարել են ՈՒԱԿ փոխտնօրեն, Ս. Սեինյանի անվան Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանը, Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նարեկ Գինոյանը, օրթոպեդ Համլետ Մանուկյանը, անեսթեզիոլոգ՝ Արշակ Հարությունյան:

Վիոլետայի վիրահատությունը անցել է բարեհաջող, նկատվում է դրական դինամիկա: Ուռուցքաբանության ազգային կենտրոնից դուրս գրվելուց հետո աղջնակը վերադառնալու է արյունաբանական կենտրոն և շարունակելու բուժման հերթական փուլը:

Դժվարին ճանապարհ անցած Վիոլետան ժպտում է, պատմում մյուս տարի դպրոց գնալու պլանների մասին, հպարտորեն շեշտում, որ արդեն թվեր է գրում, ինչպես նաև ծառայում ուժեղ լինելու, չհանձնվելու ու անընդհատ պայքարելու օրինակ բոլորիս համար:

Հ․Գ․ Սեպտեմբերը մանկական քաղցկեղի իրազեկման ամիսն է:

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930