Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունն անհապաղ պետք է արձագանքի այս ակնառու փաստին. Արմեն Սարգսյան

Սեպտեմբեր 13,2022 23:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, մի քանի ուղղություններով ռազմական սադրիչ և ագրեսիվ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով, ցավոք, ունենք զոհեր և վիրավորներ։

Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում եմ ապաքինում: Ուժ ու կորով՝ մեր քաջարի զինվորականներին։

Միջազգային հանրությունն անհապաղ պետք է արձագանքի այս ակնառու փաստին՝ գործուն և վճռական միջոցներ ձեռնարկելով Ադրբեջանի հանցավոր գործողություններին համարժեք գնահատական տալու համար:

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: