Լրահոս
Օրվա լրահոսը

Կարին Տոնոյանը հրապարակում է իշխանական պատգամավորների հասցեները

Սեպտեմբեր 15,2022 01:54

«Ես դիմում եմ բանակի այն սպաներին, եթե պատիվ ունեն, հայտարարեն, որ մեր կողքին են։ Մենք պատերազմի մեջ ենք, երբ փոխվի Նիկոլ Փաշինյանը, մենք ենք կանգնելու ձեր կողքին։ Արձագանքեք ու ասեք, որ մեզ հետ ենք»,-դիմելով սպաներին՝ ասաց  «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում։

Նա նաեւ կարդաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հասցեները։ «Գնում ենք այս հասցեներով, ու առանց բռնության նրանց ուղեկցենք այստեղ»,-ասաց նա։ Ըստ Կարին Տոնոյանի՝ այլեւս ելք չկա, պիտի գան ու ստորագրեն վարչապետի անվստահություն  հայտնելու փաստաթուղթը։

Որոշվեց նախ գնալ Երեւանի Կենտրոն թաղամասում ապրող իշխանական պատգամավորների տները։

«Պիտի համբերատար լինենք, մնանք այստեղ, շրջափակենք Ազգային ժողովի շենքը, որ մեր նախաձեռնությունը ավարտենք»,-ասաց նա։

Առաջինը շարժվեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  հասցեով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930