Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության և մշակութային դաստիարակության համար կստեղծվեն առավել բարենպաստ շենքային  պայմաններ

Սեպտեմբեր 16,2022 13:38

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարման, նախագծման և գույքային հագեցվածության ապահովում: Այդ նպատակի համար նախատեսվում է պետբյուջեում կատարել 146,413.9 հազար դրամի վերաբաշխում: Նախատեսվում է գումար հատկացնել՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ջեռուցման համակարգի տեղադրման, Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարանի պատուհանների և դռների փոխարինման, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքի նորոգման, Երևանի Բ.Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցի արտաքին կոյուղու ցանցի կառուցման համար: Նախատեսվում է նաև գույքով ապահովել Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Գումար կհատկացվի նաև Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մարմանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 24 մլն դրամ հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման «Նախագիծ» փուլի ծառայության ձեռքբերման համար: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թ. ապրիլի 10-23-ը Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը անցկացնելու հանգամանքով: Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճի նախագծային լուծումները կներառեն հիմնական պահանջներ օբյեկտի սեյսմակայունության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, ներքին հաղորդակցման ուղիների (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման), օդափոխության, օդորակման, տեսահսկման համակարգերի   կառուցման/հիմնանորոգման, տարածքի բարեկարգման, գոյություն ունեցող շենքի և շինության հատակագծային լուծումների արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարման միջոցառումներ և այլն:

Կառավարության որոշմամբ կմիաձուլվեն Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը և Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը»՝ վերակազմակերպվելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խումբ, որոնք այժմ գործում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ներքո՝ Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը և Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը: Արդյունքում՝ 6 մշակութային կազմակերպությունների համար կստեղծվեն աշխատանքային և ստեղծագործական բարենպաստ պայմաններ, ինչն էլ իր հերթին կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը: Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի նաև  մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930