Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան չպետք է դառնա մեղսակից. Չեմ կարծում, որ ԵՄ-ն ցանկանում է հայկական ժողովրդավարությունը գնահատել ավելի պակաս արժանի. Եվրախորհրդարանի պատգամավոր

Սեպտեմբեր 20,2022 17:26

Եվրախորհրդարանի պատգամավոր Չինցիա Բոնֆրիսկո․ «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ եվրոպական լռությունը, այս օրերի զինադադարից հետո չպետք է դառնա բախումների ժամանակ կատարվածի մեղսակիցը նույնպես։

Ռազմաճակատից մեզ են հասնում հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների և խոշտանգումների ռազմական ծանր հանցագործությունների ցուցմունքներ, տեսանյութեր և պատկերներ, որոնք անհապաղ պետք է ճշտվեն մեր հիմնարկների քննչական հանձնաժողովների կողմից։

Բացի այդ, ինչպես Ռուսաստանի դեպքում, այս պարագայում եւս մենք գտնվում ենք միջազգային իրավունքի լուրջ խախտումների համատեքստում։  Չեմ կարծում, որ Եվրոպան ցանկանում է հայկական ժողովրդավարությունը գնահատել ավելի պակաս արժանի:

Նենսի Փելոսիի այցը Հայաստան՝ Ցեղասպանության հուշահամալիր, մեզ հստակ կերպով հասկացնել է տալիս, որ այս դեպքում նույնպես մեզ անհրաժեշտ է ճշմարտությունն ասելու քաջություն։ Եվրամիությունը պետք է քաղի այս դասը:

Հայաստանի հետ մեր հարաբերությունները քաղաքական և տնտեսական դաշտից հեռու են գնում։  Արդարև, մենք կապված ենք ընդհանուր մշակութային արմատներով, քրիստոնեության ակունքներին, որոնց վրա հիմնված է մեր մտածողությունը, մեր պահանջը ունենալ մի աշխարհ, որտեղ բոլոր անհատներն ունեն հավասար արժանապատվություն:

Այդ իսկ պատճառով պահանջում ենք, որպեսզի Եվրամիությունը գտնի դիվանագիտական ​​լուծում, որի նպատակը կլինի բոլորի համար կայուն և տևական խաղաղությունը:  Այս հակամարտությունը շատ երկար է շարունակվում, և այսօր բացակայում են Ադրբեջանի կողմից նոր հարձակումից խուսափելու համար անհրաժեշտ նախադրյալները»:

Իտալիայում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930