Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա համակարգային կոռուպցիան չկա, ում ուզում է ընտրեն, միայն թե ազնիվ ու արժանավոր մարդ լինի». Լոռի Բերդում ՏԻՄ ընտրություններ են

Սեպտեմբեր 25,2022 11:53

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն են անցկացվում նաեւ Լոռու մարզում։

Լոռի Բերդ խոշորացված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրություններ:
Սլավիկ Նազարյանը կնոջ` Էլեոնորայի հետ 2 տարի առաջ Ալավերդի քաղաքից է տեղափոխվել Լոռի Բերդ։ Այստեղ առաջին անգամն է մասնակցում ընտրություններին։ Ասում է` կարեւոր չէ, թե ով կընտրվի, կարեւորն արժանի լինի. «Հիմա համակարգային կոռուպցիա չկա, ում ուզում է ընտրեն, միայն թե ազնիվ ու արժանավոր մարդ լինի։ Կոռուպցիան համար առաջին թշնամին է բոլորիս։ Ես համակարգային կոռուպցիան տեսել եմ, հիմա էլ առաջվանը չէ։ Իհարկե, մարդու անհատական գործը դերակատարություն ունի, բայց մեծ հաշվով տարբերություն չկա՝ ով կընտրվի»:

Խոսելով սահմանային իրավիճակից՝ Սլավիկ Նազարյանն ասում է. «Ես շատ լավատես մարդ եմ, շատ բան եմ հասկանում։ Թետչերն ասել է` չկա փոքր ու մեծ պետություն, կան ատոմային երկրներ, մենք ատոմային երկիր ենք։ Մենք վախելու բան չունենք, դա բլեֆա, սահմանային միջադեպա Ալիեւի կողմից, որ օգտվումա ռուս-ուկրաինական հարաբերությունից։ Ես ռուսասեր մարդ եմ եղել, բայց այսօր էս ամեն ինչն անողը Պուտինն է»:

Սլավիկ Նազարյանի կինը` տիկին Էլեոնորան նույնպես մեծ հույսերով ու բարձր տրամադրությամբ է եկել ընտրության. «Շատ լավ ակնկալիքով եմ եկել ընտրությունների։ Ամեն բան լավ է լինելու»:

Լոռի Բերդում ընտրություններին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։
Համայնքում տեղակայված 25/04 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 324 բնակիչ։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930