Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստվում եմ վերսկսել շփումներս Ադրբեջանի քաղհասարկության հետ»․ Կարեն Օհանջանյան. 1in.am

Հոկտեմբեր 07,2022 22:02
ohanjanyan

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

-Պարոն Օհանջանյան, Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում որոշվեց ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այդ որոշման մասին, ի՞նչ է այն ենթադրում, ինչպե՞ս դրան կարձագանքի Մոսկվան։

–Ես շատ դրական եմ վերաբերում նման որոշմանը, թեև պետք է նշեմ, որ հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ, քննարկման փուլում է։ Բայց հակամարտող կողմերն արդեն սկզբունքային համաձայնության են եկել, այժմ տեխնիկական համաձայնագիր է ընթանում, որը որոշ ժամանակ կպահանջի ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար։ Ռուսաստանն, իհարկե,  հիացած չէ նման որոշումով։ Կարծում եմ, որ հենց քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը՝ ռազմականի փոխարեն, ենթադրում է Ռուսաստանի հնարավոր արձագանքի որոշակի դիտարկում։ Քաղաքացիական առաքելությունը փոխզիջում է. Սա, կարծում եմ, հաշվի են առել և՛ Ադրբեջանի և՛ Հայաստանի ղեկավարները։

-Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ նախատեսում են շարունակել ոչ պաշտոնական շփումները Ստեփանակերտի հետ․ Սրանով նա փաստորեն հաստատել է, որ Ստեփանակերտի հետ թեկուզ ոչ պաշտոնական, բայց շփումներ կան։ Ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում հնարավո՞ր է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն։

–Անկասկած, Ադրբեջանի և ԼՂՀ ուժային կառույցների ներկայացուցիչների միջև շփումը տեղի է ունենում ոչ պաշտոնական մակարդակով։ Այլ կերպ լինել չի կարող, անհրաժեշտ է լուծել մի շարք հումանիտար ու տնտեսական հարցեր, ինչպիսիք են գազամատակարարման ապահովումը, էլեկտրահաղորդման գծերի ու հաղորդակցությունների անխափան շահագործումը։ Թշնամու  հետ շփումն անհրաժեշտ է, և դա ամենևին չի ենթադրում զիջումներ ազգային նշանակության հարցերի շուրջ։ Հարկավոր է շփվել հակառակորդի հետ և հաստատել աշխատանքային վստահելի կապեր, հատկապես, եթե թշնամիդ քո հարևանն է։ Դուք պետք է խոսեք ձեր հարևանի հետ: Ի դեպ, չեմ թաքցնում, որ մոտ ապագայում վերսկսելու եմ իմ խաղաղապահ գործունեությունը, վերսկսելու եմ շփումը ադրբեջանական հանրության, քաղհասարակության  հետ։ Սա անհրաժեշտ է խաղաղ գոյակցության, պետականության  երկու տարբեր գաղափարախոսությունների ու հայեցակարգերի համակեցության համար։

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արցախցի says:

    Այսինքն, ո՞նց կարող է վստահելի շփում հաստատվել թշնամու կամ հակառակորդի հետ։ Էլ ի՞նչ թշնամի, եթե կա վստահություն։
    Իսկ ում քունը չի տանում նման վստահելի շփումների համար, թող իջնի Ակնա կամ Գանձակ։ Եվրոպական գրանտներով թուրք֊եվրոպական գեոպոլիտիկ խնդիրներ ե՞ք լուծում արցախյան հասարակության հաշվին։
    Ռուսաստանն էլ օկուպանտ է՞։
    Բա որ օկուպանտ է, ինքներդ զինվեք և բարձրացեք դիրքեր Արցախում։ Խոսքը ուղղված է արևմտյան գեոպոլիտիկ վեկտոր ընտրած և մեզ դրանով առաջնորդել փորձող գործիչներին, որոնց հարցազրույցները պարբերաբար հայտնվում են մամուլում։
    Բոլորիդ ճանաչում ենք Արցախում, դուք ոչ 90-ականներին եք զենք վերցրել, երբ երիտասարդ էիք, ոչ էլ հիմա կվերցնեք։ Սա ամենն է, ինչ Արցախում պետք է իմանալ ՆԱՏՕ (որտեղ թուրքական ԶՈՒ 2-րդ տեղում են) և Արևմուտք քարոզողների մասին։ Դուք Արցախում երբեք պատերազմի չեք մասնակցել, Արցախում դուք խոսքի իրավունք չունեք։

  2. Հայ մարդ says:

    Հայաստանում և ադրբեջանում իրենց «քաղհասարակություն» հռչակած մի բուռ մարդիկ կերակրվում են նույն հոր (ինչ-որ «մարդասիրական» կազմակերպությունների) կողմից՝ գայթակղիչ գրանտներով: Կերակրող հայրը տարիներ շարունակ նրանց հրավիրել է իր մոտ ու բացատրել, որ դուք թշնամիներ չեք, այլ եղբայրներ եք և հայ ու ադրբեջանցի «քաղհասարակությունները» արտաքուստ ցույց են տվել, որ դա ընդունում են: Հիմա կերակրող հայրն արդեն ասում է, քանի որ դա ընդունում եք, ժամանակն է եկել, որ դուք առանց իմ ներկայության սկսեք եղբայրություն անել նաև ձեր երկրներում: Խեղճերն էլ ինչ պետք է անեն, հո չեն կարող հայրիկի ասածը գետնով տալ՝ հայտարարում են որ պատրաստվում են շփումները միմյանց հետ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31