Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ասորական ազգային հոգևոր ժառանգությունը գտնվում է հուսալի ձեռքերում». Խզմալյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարքի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբեր 10,2022 16:25 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոսպատրիարք Մար Ավա 3-րդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության մշակութային արժեքների և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Մատենադարանի տնօրեն Վահան ՏերՂևոնդյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են խորքային պատմական առնչություններին, պատմական փորձի և հենքի վրա որակական նոր մակարդակի համագործակցության հաստատման անհրաժեշտությանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ պատմական դժվար ժամանակներում նման բարձր կարգի հանդիպումները ձեռք են բերում շատ մեծ նշանակություն:

Այս համատեքստում ընդգծվել է ասորագիտության խթանման, մասնավորապես՝ ասորագիտության դպրոցի կայացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը: Ի թիվս գիտական հետաքրքրությունների և նպատակների՝ կարևորվել են հայ և ասորի մասնագետների միասնական քայլերը՝ պատմական և մշակութային խեղաթյուրումների դեմ:

Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդը շնորհակալություն է  հայտնել հայկական կողմին՝ ասորական լեզվի, մշակույթի պահպանման գործում առկա գործընթացների համար և գոհունակությամբ հավելել, որ Հայաստանում ասորական ազգային հոգևոր ժառանգությունը գտնվում է հուսալի ձեռքերում:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31