Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն Ֆրանսիայի թուրքական համայնքին կոչ է արել գործել հայկական սփյուռքի դեմ

Հոկտեմբեր 10,2022 17:09 Share

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) խորհրդարանների նախագահների ժողովին։ Այցի շրջանակում նա թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձել  է նաև հայ-թուրքական հարաբերություններին։

Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ նա նշել է. «Մենք տարածաշրջանում կայունություն ենք ցանկանում։ Հայաստանի հետ կարգավորման հարցում առիթ է ստեղծվել Ադրբեջանի հաղթանակից հետո»։

Թուրք նախարարը, նկատի ունենալով հայկական սփյուռքի կազմակերպվածությունը, ընդգծել է, որ արտերկրում ապրող թուրքերը պիտի էլ ավելի կազմակերպված լինեն։

«Ինչ վերաբերում է Թուրքիային, մենք պիտի մի քիչ ավելի միասնական լինենք։ ԱՄՆ-ում հիմնել ենք թուրք-ամերիկյան ղեկավար կոմիտե, որը սկսել է շատ արդյունավետ աշխատել մեր երկրին ուղղված հայկական սփյուռքի զրպարտությունների դեմ։ Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի Եվրոպայում նույնպես ուժեղացնենք այդ համախմբվածությունը»։

Չավուշօղլուի խոսքով՝  Ֆրանսիայում, որտեղ 800 հազար թուրք է ապրում, իրենք կարող են ավելի արդյունավետ քաղաքականություն վարել։

«Ցավոք, այստեղ էլ կա հայկական սփյուռք, որի մի մասը բարի նպատակներ չունի։ Նրանք դեմ են Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև  Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Մենք խոսում ենք մի սփյուռքի մասին, որը դեմ է լավ հարաբերությունների ձևավորմանը և թշնամական վերաբերմունք ունի։ Մենք ակնկալում ենք, որ դուք ավելի կազմակերպված ձևով ձեր ձայնը կբարձրացնեք այս սփյուռքի դեմ»,-նշել է Չավուշօղլուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31