Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի դրամատիկական թատրոնը պատրաստվում է փոխադարձ հյուրախաղերի

Հոկտեմբեր 22,2022 22:55

Հրազդանի դրամատիկական թատրոնը սկսում է փոխադարձ հյուրախաղերը մարզային թատրոններում։ Իսկ հյուրախաղերի շարքը մեկնարկում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից։

Վանաձորի դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն ու գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն ընդունեցին Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրենին ու աշխատակիցներին:

Լուսինե Սահակյանն ասում է, որ համագործակցությունն այլ թատրոնների հետ կարեւոր է ինչպես դերասանական կազմի, այնպես էլ հանդիսատեսի համար. «Ակտիվանում են միջհամայնքային կապերը, մշակութային կառույցները փոխգործակցության արդյունքում հետաքրքիր նախաձեռնություններով կարող են հանդես գալ։ Հանդիսատեսը նոր ձեռագրերի է հաղորդակից դառնում»։

Վանաձորում Հրազդանի թատրոնը կներկայանա Կարինե Խոդիկյանի «Տունը սահմանի վրա» ներկայացմամբ: Բեմադրությունը՝ Տիգրան Գյուլումյանի։ Իսկ նոյեմբերի 19-ին աբելյանցիները կհյուրնկալվեն «Մոխրոտը» եւ «Չար Ոգի» ներկայացումներով:

Սահակյանի խոսքով՝ դրամատիկական թատրոնը հաճախ է ներկայացումներ ունենում մարզի տարածքից դուրս՝ փորձելով այս կերպ եւս ընդլայնել լսարանը. «Մշտապես աշխատանքներ են տարվում  առկա լսարանն ընդլայնելու նպատակով։ Նախորդ տարի հյուրախաղերով հանդես ենք եկել՝ Երեւանում, Էջմիածնում, Արմավիրում, այս տարի՝ Դիլիջանում եւ Լոռու մարզի մի շարք համայնքներում։ Առաջիկայում հանդիսատեսին կներկայացվի նոր բեմադրություն՝ Ջոն Ֆլեթչերի եւ Ֆրենսիս Բոմոնթի «Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» կոմեդիան՝ թվացյալ կենցաղային հարաբերությունների հիմքում բացահայտելով բազմաթիվ զավեշտալի իրադարձություններ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31