Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը հաղթահարեցին «Արծաթե գոտի» մրցաշարի նաեւ նախավերջին արգելքը

Հոկտեմբեր 27,2022 23:40

Մարիբորում ընթացող «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարում այսօր Հայաստանի հավաքականից ռինգ մտան չորս բռնցքամարտիկներ, որոնցից երկուսը հաղթանակ տարան եւ մտան եզրափակիչ, երկուսը անհաջողության մատնվեցին:

Առաջինը մրցաշարի նախավերջին արգելքը հաղթահարեց 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը վստահ պարտության մատնեց հոնկոնգցի  Յու Սինգ Ցոին: Հետո Ավստրիայի դրոշի ներքո հանդես եկող Համզատ Սայդուլաեւի նկատմամբ իր մեծ առավելությունը հաստատեց 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Ավաղ, պայքարից դուրս մնացին գերծանր քաշային Դավիթ Չալոյանը եւ 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Ընդ, որում, մրցավարությունն անարդար վարվեց գյումրեցի Չալոյանի հետ եւ դահլիճում հնչեցված սխալ վճռին թույլատրվածի սահմաններում իրենց անհամաձայնությունը ցուցադրեցին թե բռնցքամարտիկը, թե նրա մարտավկա մարզիչները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31