Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, դիրքային կորուստներ ունեցել ենք Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի ուղղությամբ… 50 թիվ ենք կորցրել, թե 60 կամ 70՝ հստակ չեմ կարող մեկնաբանել». ԳՇ պետ

Հոկտեմբեր 31,2022 19:15

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասել էր, որ սեպտեմբերի 13-ին 50 դիրքի կորուստ է եղել, որովհետեւ իշխանությունները երկրի սահմանների պաշտպանությամբ չեն զբաղվել: Այսօր զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Ներկա դրությամբ օպերատիվ իրադրությունը արեւելյան, հարավ-արեւելյան սահմանագոտում հարաբերական կայուն է: Հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արեւելյան օպերացիոն ուղղությամբ, Կուտական, Կախակնի ուղղություններով, նաեւ Սոթքի եւ Վայոց ձորի մարզում Ջերմուկի ուղղությամբ:

Փոխհրաձգությունները, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները կան եւ նպատակային, կան նաեւ եղանակային անբարենպաստ պայմաներում նրանց կողմից կա ձորերով անկանոն կրակոցների արձակում: Ինչ վերաբերում է նպատակային կրակոցներին, հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքների իրականացումը: Մենք իրականացնում ենք լայնածավալ աշխատանքներ, ամրացնում ենք զբաղեցրած բնագծերը, դիրքերը, դրանով նաեւ մենք ենք փորձում կանխարգելել հակառակորդի հետագա կորուստերը: «Այո, դիրքային կորուստներ ունեցել ենք Ներքին Հանդի, Ջերմուկի, Իշխանասարի ուղղությամբ, իսկ քանակական դիրքային կորուստներ, եթե համարում ենք ջոկի դիրք, դասակի հենակետ, դաշտի հենակետ, դրանք տարբեր նշանակության կառույցներ են եւ տերմինաբանությամբ 50 թիվ ենք կորցրել, թե 60 կամ 70 հստակ չեմ կարող մեկնաբանել ու չեմ կարող ասել, թե անձինք, որոնք կոնկրետ թվեր են ասում, ինչ նկատի ունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31