Լրահոս
Օրվա լրահոսը

Չվախենաք այս իշխանություններից, ովքեր փորձում են մեզ տանել դեպի ազգային արժեքների կործանման. Արցախցի մանկավարժ

Նոյեմբեր 05,2022 16:30

«Ես եկել եմ Արցախից, որտեղ մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 30-ին, բազամահազար մեր միտինգավորները միասին մեկ անգամ եւս հաստատեցին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք չենք ընտրել՝ որտեղ ապրենք, այն սուրբ  հողակտորը մեզ տվել է Տերը: Այն էլ ավելի է թանկացել սկսած 1988 թվականից, երբ սկսվեց արցախյան ազատագրական պայքարը ու դեպի Արցախ շարժվեցին հարյուրավոր սփյուռքահայեր, հայաստանաբնակ աղջիկներ ու տղաներ, թեւ ու թիկունք դարձան մեզ ու մեր պայքարն իր ավարտին հասցրին: Մենք ունեցանք Արցախի ազատ ու անկախ հանրապետություն, որն այսօր վտանգված է, որն այսօր ինչ-ինչ քաղաքական ուժերի կողմից փորձում են համարել տկար, փորձում են մեզ հավատացնել, որ անզոր ենք:

Բայց այդպես չէ, եթե արցախցին իր թիկունքում զգում է մայր հայրենիքի շունչը, ապա նա դառնում է հզոր ու էլ ավելի հզոր, երբ նրան միանում են սփյուռքից մեր հայրենակիցները…այսօր ունենք ազգանվեր իշխանության ու առաջնորդի կարիք, առաջնորդեք ժողովրդին, սիրելի առաջնորդներ, ովքեր, որ անձնական շահը երկրորդ պլան են մղում: Եկեք բոլորս դառնանք մի բռունցք : Չվախենաք այս կեղտոտ իշխանություններից, ովքեր փորձում են մեզ տանել դեպի ազգային արժեքների կործանման, մենք համախմբվելով կարողանալու ենք հաղթահարել ու հասնել մեր երազանքին՝ մի-ա-ցում»,-այսօր Ֆրանսիայի հրապարակում ի պաշտպանություն Արցախի ընդդիմության կազմակերպած հանրահավաքին ասաց  Արցախի մանկապարտեզներից մեկի տնօրեն Սուսաննա Աֆշարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930