Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում ապրումակցում են Մերձդնեստրի ժողովրդին». Դավիթ Բաբայանը՝ Վիտալի Իգնատևին

Նոյեմբեր 14,2022 15:11

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ)  արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին, հակամարտությունների կարգավորման միտումներին վերաբերող թեմաների շուրջ։ Կարևորվել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերի պահպանումն ու ընդլայնումը։

Նախարար Բաբայանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Մերձդնեստրում ստեղծված էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ և նշել, որ Արցախում ապրումակցում են Մերձդնեստրի ժողովրդին: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ՄՄՀ ղեկավարությանը կհաջողվի հնարավորինս սեղմ ժամկետում կայունացնել իրավիճակը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930