Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկո․ «Հայ-ադրբեջանական հակամարտությունը կավարտվի եւ կկնքվի խաղաղության պայմանագիր, եթե գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք»

Նոյեմբեր 23,2022 21:21

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում 17  նախագիծ է ընդունվել, 2-ն ուղարկվել է  վերանայման։ Այս մասին այսօր նիստի ավարտից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀԱՊԿ նախագահությունը եկող տարի փոխանցվում է Բելառուսին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ասաց՝  Բելառուսը ՀԱՊԿ-ի  նախագահությունը ստանձնում է  միջազգային հարաբերությունների համակարգային ճգնաժամի ընթացքում, ակնհայտ է աննախադեպ ռազմաքաղաքական իրավիճակի սրումը, Եվրասիական տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները համառորեն փորձում են վերադառնալ միաբեւեռ աշխարհակարգին՝ պարտադրելով իրենց խաղերը։

«Միջազգային իրավունքին փոխարինում է ուժի դիկտատուրան եւ պատժամիջոցների պրակտիկան՝ անհնազանդ երկրների նկատմամբ։ Միջազգային տարածաշրջանային   անվտանգային ճարտարապետության ճգնաժամն անմիջականորեն անդրադառնում է նաեւ ՀԱՊԿ-ի վրա, որը ենթարկվում է բազմածրագրային մարտահրավերների ու սպառնալիքների ազդեցությանն ինչպես անդրազգային բնույթի, այնպես էլ միջպետական հակասությունների։ Սա ժամանակակից աշխարհաքաղաքական  իրականություն է, որտեղ ստիպված է գոյատեւել ՀԱՊԿ-ը եւ որին պետք է ՀԱՊԿ-ն արձագանքի, ընդ որում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շրջանում»,-ասաց Լուկաշենկոն։

Եւ այս իրավիճակում, ինչպես ասաց Բելառուսի նախագահը, ՀԱՊԿ-ի նպատակներն են՝

ներքին դաշտում՝ ՀԱՊԿ անդամ երկրների համերաշխության բարձրացում, սա հիմնական նպատակն է, երկրների միջեւ լարվածության նվազեցում եւ հակասությունների կարգավորում, ՀԱՊԿ-ի ամրապնդման նպատակով՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության ապահովում․«Սրա մասին շատ ենք խոսել, այն, ինչ քննարկել ենք, բարձրաձայնման ենթակա չէ, բայց առաջին անգամ  նման անկեղծ ու բաց խոսակցություն եղավ։ Մի կետում, որը մենք երկար համաձայնեցնում էինք, մեր արտգործնախարարությունները, մեր հայ բարեկամները փոփոխություններ են առաջարկել, բայց մենք որոշել ենք չընդունել, չխորանալ։

Առաջին անգամ պայմանավորվեցինք, որ համաձայնության գալու կետեր կան, եւ ինչպես մենք հասկացանք, ներկայիս նախագահությունից, հայ-ադրբեջանական հակամարտությունը, եթե գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք, այն կավարտվի եւ կկնքվի խաղաղության պայմանագիր։ Ես ոգեւորությամբ եմ այն ընդունում։ Նիկոլ Վովային լռում է, ուրեմն ինքը համաձայն է նրա հետ, ինչ նոր ասացի։ (Փաշինյանը գլխով դրական նշան արեց, Ն․Բ)»։

Լուկաշենկոն անդրադարձավ նաեւ այլ հակամարտություններին, մասնավորապես նշեց, որ առաջընթաց կա  Ղրղըզստանի եւ Տաջիկստանի միջեւ հակամարտության լուծման հարցում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930