Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ.-ի ֆինանսական տարվա (FY23) Ազգային պաշտպանության վավերացման ակտով (NDAA) դատապարտվում են 2022թ.-ի սեպտեմբերի հրադադարի խախտումները, մինչ Համագումարը նախագահ Բայդենին հորդորում է դիտորդներ ուղարկել Հայաստան՝ հաշվի առնելով վերջին հարձակումները

Դեկտեմբեր 09,2022 21:51

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը) ողջունեց 2023թ.-ի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության վավերացման ակտի (FY2023 NDAA) վերջնական տարբերակը, որով դատապարտվում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի սեպտեմբերյան խախտումները», և հստակեցվում է, որ «ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը» դիվանագիտական նպատակներ հետապնդելու համար «բացարձակապես անընդունելի է»:

Չնայած 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պատանդ և բանտարկված պահել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց՝ միաժամանակ շարունակաբար հարձակումներ իրականացնելով ինքնիշխան
Հայաստանի վրա, վերջինը՝ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի լիակատար ու բացահայտ աջակցությամբ, պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ է իրականացնում, նախաձեռնում է բախումներ, որոնք սպառնում են հայ ժողովրդի անվտանգությանը և հարյուրավոր զինվորների մահվան պատճառ են դառնում, Համագումարը կոչ է անում նախագահ Բայդենին դիտորդներ ուղարկել Հայաստան՝ օգնելու կանխել ևս մեկ ցեղասպանություն:

Օրինագծին ուղեկցող համատեղ բացատրական հայտարարությունը նաև հստակեցնում է, որ «գերիների շարունակական կալանավորումը՝ խախտելով պատերազմի օրենքները և միջազգային պարտավորությունները, անընդունելի է», և կոչ է անում վերադարձնել բոլոր ռազմագերիներին և «անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց»:

Բացի այդ, համատեղ բացատրական հայտարարությունն ընդգծում է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովների կողմից «Ադրբեջանի վերաբերյալ զեկույց» ստանալու հրատապ անհրաժեշտությունը, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «պետք է ներկայացնի… հնարավորինս շուտ»:

Զեկույցով պահանջվում է «գնահատել Միացյալ Նահանգների սպառազինության համակարգերի կամ կիրառված վերահսկվող տեխնոլոգիաների օգտագործումը», ինչպես նաև «օտարերկրյա դերակատարների նկարագրությունը» և 2020թ.-ի աշնանը պատերազմում օտարերկրյա մարտիկներին «հավաքագրելու» ջանքերը ու 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության «ցանկացած խախտում», ներառյալ՝ «ռազմագերիների շարունակական կալանավորումը»։

Եվ վերջում, օրինագիծը պարունակում էր մի դրույթ, որով «կարգելվի նախագահին Թուրքիային վաճառել նոր F-16 ինքնաթիռների կամ F-16 արդիականացման տեխնոլոգիաների կամ արդիականացման փաթեթներ կամ դրանց արտահանման լիցենզիա տրամադրել»… Մենք կարծում ենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) դաշնակիցները չպետք է չարտոնված տարածքային թռիչքներ իրականացնեն ՆԱՏՕ-ի մեկ այլ դաշնակցի օդային տարածքով»:

«FY2023 NDAA-ի բովանդակությունը հստակեցնում է, որ բոլոր հայ ռազմագերիները և գերեվարված քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն»,– հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031