Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհամբեր սպասում ենք լուրի»․ 5 ժամ ճանապարհին մնացած արցախցի աշակերտներին ապաստանել են Գորիսում

Դեկտեմբեր 13,2022 13:47

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Եվրատեսիլ»-ը դիտելու եկած արցախցի 18 աշակերտներ երեկվանից չէին կարողացել Արցախ վերադառնալ՝ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Բերձորի միջանցքը փակելու պատճառով։ Այսօր Aravot.am-ի հետ զրույցում երեխաների ուսուցչուհիներից Լիլիթ Ավանեսյանը հայտնեց, որ երեկ 5 ժամ ճանապարհին մնալուց հետո իրենց կարողացել է ընդունել Գորիսի հյուրատներից մեկը։ «Երեխաները նորմալ վիճակում են, մեզ շատ լավ են ընդունել։ Անհամբեր սպասում ենք լուրի, որ հետ գնանք Արցախ»,-նշեց Լիլիթ Ավանեսյանը։

Իրավիճակի վերաբերյալ նա ցանկացավ բարձրաձայնել, որ 120 000 արցախցիների իրավունքները շարունակվում են ոտնահարվել Ադրբեջանի կողմից․ «Բառեր չեմ գտնի ասելու, թե մենք ինչ վիճակում ենք։ Մենք դեռ հասկանալի է, ամեն ինչ հիմա նորմալ է, բայց մնացած արցախցիները փաստացի շրջափակման մեջ են։ Կարծում եմ՝ միջազգային հարթակներում այս հարցը պետք է բարձրաձայնվի, եւ մի վերջնական լուծում տրվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031