Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով կան ՀՀ զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքի այն հատվածներում են, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը. Արման Թաթոյան

Դեկտեմբեր 29,2022 23:13

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Այսօր այցելել ենք Գեղարքունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզեր` Ադրբեջանի սանձազերծած 2022թ. սեպտեմբերի 13-14-ի, 2020թ.  44-օրյա պատերազմների ընթացքում զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ զոհված կին զինծառայողի ընտանիքին։

Եղել ենք Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արեգունի, Փոքր Մասրիկ, Արփունք գյուղերում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Բազմաղբյուր, Սասունիկ, Գիտավան բնակավայրերում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, քննարկել ենք մարդկանց խնդիրները, որոնք էլ ավելի են խորացել պատերազմի հետևանքով։

Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով կան ՀՀ զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքի այն հատվածներում են, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը և գտնվում են նրանց վերահսկողության ներքո: Զինծառայողի մարմինը դուրս բերել չի հաջողվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով։ Այս հանգամանքը, բնականաբար, ավելի մեծ ցավ ու տառապանք է պատճառում ընտանիքներին։ Սա ադրբեջանական իշխանությունները հատուկ են անում և դա կազմում է տարիների հայատյաց քաղաքականության մասը, որ կիրառում են բոլոր ոլորտներում:

Տեղում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման կամ դրանց նպաստելու ուղղությամբ հիմնադրամը քայլեր կձեռնարկի, ըստ անհրաժեշտության տրվել են իրավաբանական խորհրդատվություն և ուղղորդումներ։

Հ․Գ․ Ընտանիքների համար Fortuna Home & Country House խանութ սրահը համագործակցության շրջանակում տրամադրել էր որոշակի իրեր, որոնք այցերի ընթացքում փոխանցվել են նրանց»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031