Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջ տանք ներքին ինտրիգներին»․ Գյումրու քաղաքապետի ամանորյա ցանկությունը

Դեկտեմբեր 30,2022 20:21

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը,  Aravot.am-ի միջոցով  փոխանցելով իր ամանորյա մաղթանքն, ասաց․ «Առաջին հերթին խաղաղություն եմ  ցանկանում, անհապաղ բացվի Արցախի կյանքի ճանապարհը, մեր հարևան երկրները մի քիչ զուսպ լինեն, բավ է թշնամանք տածեն մեր հանդեպ։

Երազանքի պես մի բան պիտի ասեմ, բայց Աստված տա այդ օրը գա․ թո՛ղ  աշխարհի բոլոր հայերը վերադառնան հայրենիք։ Պատկերացրեք ինչ հրաշալի բան կստացվի, որ իրենց հնարավորություններով, փորձով, գիտելիքով գան, ապրեն իրենց երկրում։

10 միլիոն հայի մասին եմ խոսում։ Թող աշխարհի բոլոր հայերն առողջ լինեն, մեր երկրում ապրողներն էլ մի քիչ զիջող լինեն, վերջ տան միմյանց նկատմամբ տածող թշնամանքին։ Համերաշխ լինենք, ամեն մի հասարակ բանից ագրեսիվություն չցուցաբերենք։

Առանց այն էլ կյանքը դժվարացել է, մի բան էլ արհեստական, ներքին ինտրիգներ ստեղծելով՝ կյանքն ավելի չդժվարացնենք։ Եթե բոլորը խոսում են երկրի, քաղաքի շահից, ուրեմն հանուն այդ շահի կարելի է ներողամիտ գտնվել դիմացինի նկատմամբ ու մեկս մյուսին զիջելով՝  երկիրն ու քաղաքը կառուցել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031