Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ քաղաքակիրթ աշխարհին՝ միջանցքի բացման կամ օդային կամրջի գործարկման ուղղությամբ

Հունվար 05,2023 19:14

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը՝ ANCA-ն դիմել էր ՄԱԿ-ին՝ կոչ անելով օդային ճանապարհով հումանիտար բեռներ հասցնել Արցախ։
Այսօր արդեն Արցախի ԱԺ պատգամավորները նամակով դիմել են միջազգային հանրությանը նույնանման կոչով, որտեղ մասնավորապես ասվում է․

«Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը»։

Թվիթերում արդեն այս ուղղությամբ բավական տարածված արշավ կա, որին կարող եք միանալ նաև դուք՝ օգնելով տեղ հասցնել պահանջը։
Մենք էլ այս ուղղությամբ գործադրում ենք մեր ձեռքի տակ եղած բոլոր դիվանագիտական ջանքերը՝ բոլոր կողմերին Արցախից հնչող պահանջը տեղ հասցնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031